«Դիմադրություն» շարժման մասնակիցները փոքրաթիվ երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր

«Դիմադրություն» շարժման մասնակիցները փոքրաթիվ երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր.

Ինչպես երեկ հայտարարվել էր ,այսօրվա երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը պարզաբանել է, որ նախագահականում է լինելու Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,– նշել է Մանուկյանը։

Մանուկյանը թերևս մոռացել է նշել, «մեր» ասելով նկատի ունի ընդամենը 3-4 հազար ՀՀ քաղաքացու պահանջը ,ինչը ոչ մի կերպ չի նշանակում Հայաստանի ամբողջ բնակչություն ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ