ՀՀ կառավարությունը գումար է տրամադրել սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

ՀՀ կառավարությունը 29 մլն 538 հազար դրամ է տրամադրել Արթիկի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի իրականացման համար:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 230 հազար դրամ է:

9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար, այս ծրագրում կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ