![]()
Կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ կամավոր ատեստավորմանը կարող են մասնակցել նաև ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուն դասավանդող ուսուցիչները, մասնավորապես՝ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաները դասավանդող ուսուցիչները։
Գրառման մեջ նաև ասված է.
«Սիրելի ուսուցիչներ, հուսով եմ՝ կօգտագործեք այս հնարավորությունը»։
![]()