![]()
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմատ» լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերի խնդրին:
«Այսօր նամակ եմ ստացել, համաձայն որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել:
Ուզում եմ հասկանալ, այսպիսի բան հնարավո՞ր է Հայաստանում 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատողներն երեք ամիս աշխատավարձ չստանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
![]()
Քնարկեք և նորմալ ժամանակ որոշում կայացրեք, և ուրիշ որևէ գերատեսչության հետ կապված այսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին բերեք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
![]()