![]()
Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։
![]()