Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին և երթին

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր երեկոյան 19։00-ից Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը, որին հաջորդել է երթ:

«Հայկական ժամանակի» ուժային կառույցների աղբյուրների փոխանցմամբ՝ հանրահավաքի մեկնարկին Ֆրանսիայի հրապարակում եղել է շուրջ 1500 մարդ, իսկ 19։30-ի դրությամբ՝ շուրջ 4000 մարդ։

Հանրահավաքին հաջորդած երթին մասնակցել է շուրջ 3700 մարդ։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիրները ՀՀ ոստիկանության շենքի դիմաց են: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ