«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ․․․»․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն ի ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին շրջանառվող կեղծ  լուրերին։

Չախոյանի գրառմա մեջ մասնավորապես ասվում է․

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։

Չի լինելու, ոչ արտահերթ ընտրություններ և ոչ էլ վարչապետի հրաժարական։ Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը։

Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

Վերահաստատում եմ՝
էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ