![]()
Այսօր Կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն էր հնչեցնում Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի բազմազավակ ընտանիքը:
Յոթ անչափահաս երեխաների հայրը՝ Հովհաննես Սահակյանը, ներկայացնելով խնդիրը, ասաց, որ այստեղ են իրենց տնամերձ հողատարածքի հարցով:
Խնդիրը հետևյալն է՝ ըստ Հովհաննես Սահակյանի, իրեն պատկանող հողատարածքը դարձել են համայնքապատկան, ապա տվել հարևանին: Ստացվում է՝ նույն հողատարածքը պատկանում է երկու տարբեր անձանց՝ հարևանների:
![]()
Հովհաննես Սահակյանն ասում է՝ ինքն ունի հողատարածքի սեփականության բոլոր փաստաթղթերը, բայց համայնքապետ Հայկ Հովհաննիսյանն ասում է՝ դրանք անօրինական են, հարևանինը՝ օրինական: Ընտանիքի հայրն ասում է՝ դիմել են նաև մարզպետարանին, այլ պատկան մարմինների:
![]()