Իշխանը` պղպջակի մեջ

Առավոտ կանուխ, Իշխան Սաղաթելյանը կրկին հայտարարեց իրենց հաղթարշավի մասին՝ ասելով, թե Երևանի տասնյակ փողոցներ փակված են և որ հաղթանակը մոտ է։

Այնինչ, փողոցները հիմնականում երթևեկելի են, մարդիկ շտապում են իրենց առօրյա աշխատանքին և գործերին։ Ոստիկանությունը արագ և պրոֆեսիոնալ կերպով վերականգնում է հասարակական կարգը։

Փաստենք, որ մենք գործ ունենք մի փոքրիկ քարոզչական պղպջակի հետ, որի մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիրները փորձում են մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությանը համոզել, որ չհավատան իրենց աչքերի տեսածին և ականջների լսածին։

Իսկ մարդիկ տեսնում և լսում են ընդդիմության անբովանդակ և տապալված գործողությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ