ԱԺ վերադառնալու դեպքում այս մարդիկ քաղաքական խնդիր են ունենալու (1in.am)

Հայ ժողովուրդը Քոչարյանին ու Սարգսյանին չի ուզում տեսնել որևէ քաղաքական պրոցեսում, նրանք մերժված են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Անդրադառնալով ընդդիմության գործունեությանը պատգամավորը նկատեց, որ այս մարդիկ երկակի ստանդարտներով են առաջնորդվում․ բոյկոտում են ամեն ինչ, բացի աշխատավարձից․ «Եթե այս մարդիկ մի քիչ պարկեշտություն ունենան, պետք է հրաժարվեն մանդատներից: Եթե գան ԱԺ, քաղաքական առումով խնդիրներ են ունենալու: Այս մարդկանց քաղաքական կյանքը անիմաստ է, նրանց չի հաջողվում ոչ ԱԺ-ում, ոչ փողոցում իշխանազավթում»:

Պատգամավորի խոսքով՝ այս ընդդիմությունը սովոր է կրակոցով հարց լուծել, բայց իրավիճակը թույլ չի տա նման բախտախնդրություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ