«Իշխան Սաղաթելյանը բացահայտ ստում է, հայտարարելով թե երթին 40-50 հազար մարդ է մասնակցել». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմության բողոքի ակցիաների կազմակերպիչնեը շարունակում են ստել ու փորձում են մոլորեցնել բոլորին՝ անգամ իրենց կողմնակիցներին։
Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե այսօր կազմակերպած երթին մասնակցել է 40-50 հազար մարդ։

Այն ինչ, Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեկնարկել է երթը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար է 40-50 հազար մարդ ֆիզիկապես տեղավորել։ Անգամ պարզ մաթեմատիկական հաշվարկն է դա ցույց տալիս։

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի հաշվարկներով 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4300 մարդ։
Կասկածից վեր է, որ Իշխան Սաղաթելյանը բացահայտ ստում է, հայտարարելով թե երթին 40-50 հազար մարդ է մասնակցել։

Կցված լուսանկարում Ֆրանսիայի հրապարակն է՝ 19։30-ի դրությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ