![]()
Այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ ձերբակալվել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը։
Ձերբակալության առիթ է դարձել Արմեն Գրիգորյանի հայտնի հարցազրույցը, որում նա վիրավորում էր Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակիչների ազգային արժանապատվությունը։
Եվ ահա քաղաքացիները բացի ԱԱԾ-ին ուղղված շնորհակալանքի խոսքերից, իրենց գրառումներում նաև առաջարկում են Արմեն Գրիգորյանին տեղափոխել Շիրակի մարզի կալանավայրերից մեկը, երևի, որ վերջինս համոզվի իր խոսքերի անարդարացի լինելու և շիրակցիների՝ բարի ու հյուրընկալ հայեր լինելու մեջ։
![]()