44-օրյա պատերազմի զոհերի  ծնողները այսօր ծեծել են սպայի, հնչեցրել են խայտառակ բնույթի հայհոյանքներ

Այս օրերին բոլորն ականատես են լինում, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի  ծնողները բավականին ակտիվ քաղաքական շոուների մեջ են: Եվ պարզ է դառնում,որ այդ շոուներն ուղղորդված են, վճարված ու շատ  կազմակերպված բնույթ ունեն: Բանը հասել է նրան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական կոմիտեի դիմաց զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը և մեկ այ զոհվածի մայր Ազգուշ Մարտիրոսյանը ծեծել են սպայի ու հնչեցրել մարդուն, հային, բանական ու գիտակից էակին անհարիր ու խայտառակության չափերի հասնող հայհոյանքներ: Ի դեպ Ազգուշ Մարտիրոսյանը նաև «Հավերժ» սոցիալ- բարեգործական ՀԿ-ի հիմնադիրն է և շատ դեպքերում իր այս օրեի ակտիվությունն  օգտագործում է հօգուտ այդ ՀԿ փողեր բերելու և կարելի է ասել բիզնես նպատակներով:

Պարզվում է նաև , որ Մխիթար Գալեյանի հայրը ՝ Գարիկ Գալեյանը ժամանակին եղել է մարդ ծեծելու համար դատապարտված՝ և 1 տարի 6 ամիս պատիժը կրել է  ուղղիչ աշխատանքային գաղութում:

Պարզվում է  նաև, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի  ծնողների՝ այս օրերի ակտիվ քաղաքական շոուներում մեծ դերակատարում ունի նաև զոհվածի հայր, ներկայումս ՀՀ հաշվեքննիչ պալատում աշխատող, նախկինում կաշառքի  համար դատապարտված և երկու տարվա ազատազրկման ենթարկված Արա Ռուբենի Ռոստոմյանը, որն աչքի է ընկնում իր բացահայտ անպատկառ պահվածքով և հանցագործության աստիճանի հասնող լկտիություններով:

Ըստ հավաստի տեղեկությունների 44-օրյա պատերազմի զոհերի ծնողների՝ վերջին շրջանի քաղաքական ակցիաներն ունեն խիստ համակարգված բնույթ: Այդ ակցիաները կազմակերպվում, ուղղորդվում և դրանց համար մեծ փողեր են ծախսվում նախկինում կաշառքի համար դատապարտված, 3 տարով ազատազրկված փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից: Ով ի դեպ ժամանակին եղել է նաև ՊՆ-ի զինվորական քննչական վարչության քննիչ:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ