«Մենք էս կապիկության մեջ էլ չկանք». Ձախողված Իշխան Սաղաթելյանին սկսել են մերժել հանրապետական ու քոչարյանական «թաղի տղերքը»

Երեկ Civic.am-ը գրել էր, որ Իշխան Սաղաթելյանին ուլտիմատում է ներկայացվել. կա՛մ այսօր շոշափելի արդյունք է ցույց տալիս, կա՛մ այլևս առաջնորդի դեր չի խաղում ամբիոնից։ Եթե ասենք, որ այսօր ոչ մի շոշափելի բան ընդդիմությունը չկարողացավ անել, շատ մեղմ ասած կլինենք։ Ու հենց սա ու քաղաքացիների համատարած ծաղրը դրդել են «թաղի տղերքի» կերպարով աչքի ընկնող մի շարք «ընդդիմադիրների» հարց բարձրացնել վերևների մոտ, որ այսուհետ իրենց վրա հույս չպիտի դնեն։

Ընդդիմության շարքերում մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման հարց են բարձրացրել Վովայի Արշակի և Նեմեց Ռուբոյի շրջանակների տղերքը։

Ասել են, որ այլևս չեն ուզում մաս կազմել «կապիկության», երբ 100-200 հոգով դուրս են գալիս փողոց, ձերբակալվում, ու Իշխանը բեմից հայտարարում է, թե ամբողջ երկիրը կանգնեցրել են, հետո թաղում իրենց վրա ծիծաղում են, համացանցում ծաղրի առարկա դարձնում։

Սա իրականում շատ ծանր հարված է Իշխանի համար, որը այսուհետ կա՛մ պիտի հույս դնի ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի փոքր երիտթևերի և վարձու ծերերի վրա, կա՛մ իրոք պիտի հեռանա հարթակից, որովհետև հենց այդ «թաղի տղերքն» էլ եղել են ակցիաների շարժիչ ուժը վերջին ամսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ