![]()
Ժամը 11-ի դրությամբ, ըստ Ոստիկանության, բերման ենթարկվածների թիվը հասել է 286-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր 155 բերման ենթարկվածի մասին։
Վաղ առավոտից ընդդիմադիրները շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները։ Նրանք պարբերաբար խմբերով փողոցներ են փակում։
Առավոտից իրավիճակը լարված էր, մասնավորապես, Կասկադի հատվածում, Խորենացի և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում, Նոր Նորքում։
Նոր Նորքում ակցիան գլխավորում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Ոստիկանները նրան ևս փորձում էին բերման ենթարկել, սակայն բաց թողեցին՝ տեղեկանալով, որ պատգամավոր է։
![]()