![]()
Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել ակցիաների մասնակից 286 քաղաքացի:
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր առաջնորդները իրենց համախոհներով առավոտյան ժամը 08:00-ից մայրաքաղաքում վերսկսել էին անհնազանդության ակցիաները:
Հիշեցնենք՝ այսօրվա բերման ենթարկվածների թվում են Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ինչպես նաև՝ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը:
![]()