![]()
Երևանի Մետրոպոլիտենի ղեկավարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել գծի տեխնիկական խափանում։
«Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Ժամը 18:20-ի դրությամբ երթևեկությունը կարգավորվել է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
![]()