![]()
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Գումի շուկայի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությանը, երբ քաղաքացիները ծեծի են ենթարկել շտապ օգնության կանչով ժամանած ծառայության բժշկին և վարորդին՝ այն համարելով դատապարտելի:
«Ծեծի են ենթարկվել բուժաշխատողներ…: Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները:
Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան»,- գրել է Ավանեսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Գումի շուկայի մոտակայքում, քաղաքացիները ծեծի են ենթարկել շտապ օգնության կանչով ժամանած ծառայության բժշկին և վարորդին:
![]()