«Ղազախական ճգնաժամի ընթացքում ՀԱՊԿ-ը շատ ավելի միասնական էր».Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներին միասնաբար դիմակայել Արևմուտքի ճնշումներին և Ռուսաստանը թուլացնելու փորձերին։

«Միասնական ճակատի բացակայության պայմաններում հավաքական Արևմուտքը կուժեղացնի ճնշումը հետխորհրդային տարածքի վրա», — դիմելով Մոսկվայում մեկնարկած ՀԱՊԿ հավաքի անդամներին՝ հայտարարել է Լուկաշենկոն։

«Վերջին իրադարձությունների համատեքստում ՀԱՊԿ-ը չի ցուցաբերում այն միասնականությունը, որն առկա էր Ղազախստանում հունվարին ծագած անկարգությունների ժամանակ», — ասել է Բելառուսի նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ