![]()
Ճի՞շտ եմ հասկանում, որ «բոլոլա» հյուսելով՝ նախկինները փորձում են առնվազն ինքզինք «փրկվել»՝ Հայաստանի դեմ հայությանը «սանկցիաների» մղելով, նրանց հայրենիքի դեմ տրամադրելով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Համա թե Հայաստանի ու Արցախի փրկության շարժում է… Էդ կարելի էր բանակցություններում Քարվաճառը հանձնել, բայց Քարվաճառով խտանյութ տեղափոխելու համար Սփյուռքի («Հայաստան» հիմնադրամի) փողերով ասֆալտ գցել, իսկ, այ, պատերազմի համար հանգանակություն անել չէր կարելի»:
![]()