![]()
Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ նշելով, որ երթևեկությանը խոչընդոտել են նաև խմբակային տեղաշարժերի միջոցով:
Ոստիկանությունը կոչ է անում վարորդներին զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
Նշվում է, որ այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում վերսկսվել են ընդդիմության ակցիաները: Ըստ հայտարարությունների՝ առավոտյան ժամը 08:00-ին հինգ վայրերից մեկնարկել էին ավտոերթեր։
![]()