![]()
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
🇦🇲Երևանը՝ մեծ սպորտի մայրաքաղաք:
🥊Վայելեք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը մայիսի 21-31ը կկայանա Երևանում:
EUBC Men’s European Boxing Championship Yerevan 2022
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին:
Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով:
Առաջնությանը մինչ այս ներկայացվել է 30-40 երկրի հայտ, հնարավոր է նաև Ադրբեջանի մասնակցությունը: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:
![]()