«Ուրեմն ինչ «հետաքրքիր» տակտիկա է որդեգրել մեր ընդդիմությունը».Մովսես Հարությունյան

 

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուրեմն ինչ «հետաքրքիր» տակտիկա է որդեգրել մեր ընդդիմությունը։

Այսօր առավոտից սկսած 5 ուղղությամբ ավտոերթ են իրականացնում, բայց ոչ թե սովորական իրազեկման ավտոերթեր, այլ հատուկ իմիտացիոն օպերացիա։

Ավտոերթի մասնակիցները միտումնավոր մեքենաները վարում են շատ դանդաղ, որպեսզի հետևից եկող ու իրենց հետ կապ չունեցող մեքենաները ևս ավտոմատ դանդաղեն, խցանում լինի ու կողքից նայողի համար տպավորություն ստեղծվի, որ Շարժման թիվը մեծացել է, ու որ նրանց ավտոերթը ձգվում է կիլոմետրեր։ Նույն մեթոդն է կիրառվում նաև մեքենաների ազդանշանների դեպքում. դժգոհող վարորդների ազդանշանները ներկայացվում են որպես վարորդների կողմից Դիմադրության շարժմանը աջակցության հայտնում։

Հ.Գ. Սպասենք Para-tv-ի՝ կիլոմետրանոց ավտոերթերի մասին պատմող տեսանյութերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ