«Այս շարժման մեջ չկա «ապոլոնյան» սկիզբ, պարանոիդալ դրսևորումներ են» . Աղասի Թադևոսյան

Արդեն տևական ժամանակ է խորհրդարանական ընդդիմությունը լքել է երկրի թիվ մեկ հարթակը՝ ԱԺ ամբիոնը և դուրս է եկել փողոց։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը չունի հանրային լայն աջակցություն։

Որն է դրա պատճառը և ինչով է ավարտվելու ընդդիմության անհնազանդության այս ակցիաները թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։

Թադևոսյանի դիտարկմամբ՝ այս ընդդիմությունը մի շարք պատճառներով չի ստանում հանրային աջակցություն․ «Ընդդիմությունը չի կարողանում հասարակությանը համոզիչ գաղափարներ առաջարկել:

Արցախը պատրվակ է այս շարժման համար: Մարդիկ գիտակցում են՝ այսօր պատրաստ չենք պատերազմի, բանակը դեռ ուշքի չի եկել: Մարդիկ միֆերով ու առանձին կոչերով չեն ապրում Վանեցյանը այլոց է մեղադրում, բայց ինքը ևս չի հանդիսանում այն կերպարը, ում մարդիկ վստահեն:

Այս շարժման մեջ չկա «ապոլոնյան» սկիզբ, «բաքոսային» վիճակ են ստեղծում փողոցում, պարանոիդալ էլեմենտներ ունեն: Փողոցում գործ ունենք պարանոիդալ դրսևորման հետ: Մարդիկ այսօր ավելորդ էմոցիաներ չեն ուզում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ