![]()
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը
-Պարոն Մարկոս, վստահաբար հետևում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Որքանո՞վ է Ռուսաստանի հայկական համայնքնաջակցում հայաստանյան ընդդիմադիր շարժմանը։
-Իհարկե, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, և ոչ միայն ես եմ հետևում, այլ ամբողջ համայնքը։ Ես այսօր Հայաստանում ծավալվող հանրահավաքների հեղինակներին կարող եմ ասել՝ դադարեցրեք այս «բազարը», սա Սերժի և Ռոբերտի կողմից հրահրված «բազար» է։ Ես ցավում եմ, որ նրանք մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ վաղուց պետք է պատասխանատվության ենթարկված լինեին: Այդքան մարդ սպանվեց նրանց օրոք, այդքան թալան, բայց նրանք պատասխանատվության այդպես էլ չենթարկվեցին։ Պետությունը պետք է դառնա պետություն, ոչ թե գողերի և ավազակների հանգրվան։ Երբ նրանք պատասխանատվության ենթարկվեն, Հայաստանն էլ Հայաստան կդառնա։ Նրանց զգուշացրել եմ՝ ինձնից գողացածը բերեք հետ տվեք, մինչև հիմա նրանք խաղեր են տալիս։ Բոլորը հետևում են զարգացումներին, սրանք կեղտոտ խաղեր են։ Բոլորը ուզում են, որ նրանք շուտ հանդարտվեն և այս բազարը շատ շուտ ավարտվի։
-Հայտարարում են, թե եկել են փրկելու Արցախը, թե թույլ չեն տալու Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։
-Սերժի ու Քոչարյանի նպատակն իշխանությունը վերցնելն է, այդքան գողացան տարան, և ոչ միայն ինձնից, այլ շատերից են գողացել, Սերժը, Ռոբերտը և Տիգրան Սարգսյանը։ Ինչ են փորձում նրանք խառնել իրար։ Եվ բոլորը շատ լավ հասկանում են՝ որն է նրանց նպատակը, նրանք չեն կարող մեր աջակցությունն ունենալ։ Իրենց նպատակը ազնիվ չէ, հեղաշրջում են ուզում, ոչ թե Արցախը, նորից փողեր են ուզում գողանալ։ Իրենք պետք է լավ մտածեն՝ ինչ են անում:
– Գիտենք, որ երկար ժամանակ պայքարում եք տարիներ առաջ ձեզնից գողացածը հետ բերելու համար, հարուցվել է քրեական գործ: Արդյոք այդ գործով նոր զարգացումներ կան, հարցաքննություններ եղե՞լ են:
Ոչ մի նորություն դեռ չկա, սակայն համոզված եմ՝ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը պատասխան են տալու: Չորս տարվա մեջ իմ գործերից ոչ մի նորություն չկա, որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ես իմ գումարները ներդրել եմ, ինձ խաբել են։ Սա կոչվում է թշնամություն: Եթե Սերժին չպատժեն, ես եմ գալու պատժեմ նրան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ 1in.am:
![]()