Ադրբեջանը ու մի քանի այլ երկրներ մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու համար հեռացվել են «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից

Ադրբեջանը հեռացվել է «Եվրատեսիլի» ժյուրիի կազմից, տեղեկացնում է eurovision-contest.ru-ն։
Որոշման մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը, որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։

Ադրբեջանից բացի՝ մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ հեռացվել են ևս հինգ երկրների՝ Վրաստանի, Մոնտենեգրոյի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիները:

Նրանք մեղադրվում են մանիպուլյացիաների ու մրցույթի կանոնները խախտելու մեջ։

Հիշեցնենք, որ Թուրինում անցկացված «Եվրատեսիլ — 2022» միջազգային մրցույթում առաջին տեղը գրավել է Ուկրաինան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ