![]()
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Զավեշտ է.
Մինչ Ուկրաինան մոբիլիզացիոն վիճակով, միասնաբար,մեծով ու փոքրով, կատաղի մարտեր է մղում Հայրենիքի համար` երկիր ներխուժած ոսոխի տանկային շարասյուների դեմ և ձեռք է բերել որոշակի հաջողություններ,
պատերազմից թուլացած ու կորոնավիրուսի ճիրաններում հայտնված Հայոց հայրենանվեր ահռելի մեծամասնությունն ու Հ Հ-ն գրոհի են ենթարկվում Կրեմլի ու Բաքվի շահերն սպասարկող ներքին գողաչեկիստախառն գանձագող ռևանշիստ տականքի ` մի քանի դյուժին նախագահների ,գողապետական անցյալ ու ներկա ունեցող «գեներալների», չեկիստական կառույցների մանկլավիկների, «մտավորական» ոչնչությունների, իրենց թաթարներից չջոկող Հյուսիսի էմիսար «բիզնեսմենների»կողմից:
Հար և նման 1920 թվ. Մայիս-Հուլիս ամիսների:
Սակայն մեկ է, Հայաստանն հաղթելու է,որովհետև Արարչագործությունն արարվել է հենց Հայոց հայրենիքում:
![]()