![]()
40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր: Ուկրաինան հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հայտնվեց առաջատար դիրքերում:
Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Եզրափակչում Ռոզա Լինից զատ հանդես էին գալիս ևս 24 երկրի պատվիրակներ:Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէր:
Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը Snap երգով զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը 61 միավորով։
![]()