![]()
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.
Չի կարելի կալանավորել բժշկին, չի կարելի կալանավորել հերոսին, չի կարելի կալանավորել քահանային, չի կարելի կալանավորել ինտելեկտուալին, ակադեմիկոսին, գիտնականին:
Հետո? Հարգելիներս, երբ անհիմն, ոչ իրավաչափ հետապնդումից պաշտպանում եք որեւէ մեկին, վերջ տվեք նրա սոցիալական կարգավիճակին կամ “վաստակավորությանը” հղումներ անելուց:
Եթե կալանքը իրավաչափ կամ համաչափ չէ, ուրեմն դատապարտելի է անկախ այն բանից, թե ինչ հանրային դիրք, հռչակ կամ սոցիալական կարգավիճակ ունի դրան ենթարկվողը:
Եթե իրավաչափ է, ապա կուզի բժիշկ լինի, ինտելեկտուալ, մանրավաճառ, հավաքարար, թե որեւէ կարգավիճակից զուրկ անգրագետ’ դա չպետք է կանխորոշի օրենքի “վերաբերմունքը” նրա հանդեպ:
Շեշտեմ թերեւս մարդկանց որոշակի շրջանակի համար, որ այս գրառումը որեւէ մեկի “հանցավոր” կամ “անմեղ” լինելու մասին չէ:
![]()