«Զգացի՞ք, հենց Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ ընդդիմությանը, ասպարեզ եկավ «հաջորդ շաբաթ» եզրույթը». Լևոն Սարդարյան

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հեչ չեմ ուզում քաղաքական գործընթացներին խառնվել, բայց զգացի՞ք, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ ընդդիմությանը, ասպարեզ եկավ «հաջորդ շաբաթ» եզրույթը ))))

Հիշեցնենք՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել:

Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ