«Երկիշխանությունը՝ դա Իշխան Սաղաթելյանի անձի երկակիությունն է, ով կարող է հայտարարել, թե քաղաքը պարալիզացված է, կամ…»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երկիշխանությունը՝ դա Իշխան Սաղաթելյանի անձի երկակիությունն է, ով կարող է հայտարարել, թե քաղաքը պարալիզացված է, կամ բացառիկ ծավալներով շարժման առաջնորդներից է։

Ստորև թվարկված են ընդամենը մի քանի օրինակ այն ակնհայտ ստերից, որոնք օրեր շարունակ տարածում էին փողոցային պայքարի միջոցով իշխանափոխության անհաջող փորձ անողները։

1) ԵՊՀ ուսանողների 85%-միացել է դասադուլին։
2) Երևան քաղաքը պարալիզացված է
3) Կառավարության շենքը շրջապատված է
4) «Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով:

Այն, որ վերը թվարկվածները կատարյալ սուտ են, դրա մասին շատ լավ գիտեն նաև փողոցային պայքարի կազմակերպիչները, այդ թվում նաև Իշխան Սաղաթելյանը։ Սակայն վերջինս անցանկալի հետևանքներից խուսափելու համար ստիպված է սեփական ես-ից տարանջատվելով շարադրել ստերի շարանը, մի պահ նույնիսկ մոռանալով ու կտրվելով իրականությունից։

Նման երևույթը հիմնականում հանդիպում է անձի երկակիությամբ տառապողների մոտ, իսկ Սաղաթելյան Իշխանի դեպքում դա կոչվում է երկիշխանություն։

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ