Ցուցարարները երկուշաբթի oրվանից հնարավոր է դիմեն սադրնքների, որպեսզի ստիպեն ուժ կիրառել ու ցրել բողոքի ակցիաները

Այսօր  Ֆրանսիայի հրապարակում մամլո ասուլիսի  ժամանակ Իշխան Սաղաթելյանը  հայտարարեց, որ  երկուշաբթի  օրվանից  փոխելու  են իրենց  մարտավարությունը։

Փաստ է, որ արդեն իսկ օրեր  շարունակ Երևանի փողոցներում հայրենիք փրկողները չեն կարողանում արձանագրել և  ոչ մի հաջողություն։ Ոչ ցուցարարների թիվն է ավելանում, ոչ էլ  գոնե  մի ցածրաստիճան  պաշտոնյա է հրաժարական տալիս, հաջողության չհասան նաև գործադուլի ու դասադուլի  հարցերում։  Ավելին, բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարների թիվը գնալով  պակասում է, եթե մայիսի մեկին ընդդիմության հանրահավաքին մասնակցել էր 12,500 մարդ, ապա մայիսի 11-ին մասնակցել է ընդամենը 1750 մարդ։   Երկիրը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, իսկ ընդդիմությունը վերածվել է Երևանի փողոցներում  փոքրիկ ակցիաներ իրականացնող խմբակի, որն անպատասխանատու հայտարարություններով է անընդհատ  հանդես գալիս։ Մեկ ասում են քաղաքն են պարալիզացրել, մեկ էլ ասում են  թե կառավարության շենքերն են շրջափակել, բայց  թվարկվածներից և ոչ մեկ իրականության հետ աղերս չունի։

Այն, որ ցուցարարների  նախաձեռնած իշխանափոխության փորձը  տապալվել է, դրանում այլևս  կասկած չկա։  Այս  ամենը շատ լավ  հասկանում են նաև փողոցային պայքարի կազմակերպիչները, բայց դրա մասին անգամ չեն էլ կարող  բացահայտ  կերպով հայտարարել։

Հիմա  ցուցարարները երազում են, որ իշխանությունը փորձի ուժով ցրիժել բողքի ակցիաները, որպեսզի հետագայում կարողանան արդարանան, թե ինչու տապալվեց իրենց իշխանափոխության փորձը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ