ՀՀ ՊՆ-ն հերքել է սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ