Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ՀՀ-ի կողմից ներկայացված կետերը

Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում ՀՀ-ի կողմից ներկայացված կետերը.

• Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել եւ չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ,

• Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների եւ ազատությունների հարգման, ինչպես նաեւ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը,

• Հայկական կողմը կարեւոր է համարում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություննները (ռազմագերիների վերադարձ, կոմունիկացիաների բացում)

• Հայկակական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

• Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ