![]()
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 32-ամյա Հովսեփ Մ-ի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով «Նիսան»-ի վարորդ Հովսեփ Մ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Մ. Գալստյանը, բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
![]()