Որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը.

«Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափերը», – հավելել է Բայրամովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ