Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորվեց ՀՅԴ ՀԵՄ առաջնորդը

Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմության կազմակերպած հանրահավաքի օրը ընդդիմադիրների ու տարեցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով կալանավորվեց ևս մեկ անձ` ՀՅԴ ՀԵՄ առաջնորդ Գոռ Սարգսյանը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտյոմ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց Գոռ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Նա այս գործով երրորդ անձն է, որ կալանավորվում է, մինչ այդ կալանավորվել են Արսեն Մարտոնյանը և Տարոն Մանուկյանը, ՀՅԴ֊ական Գեղամ Մանուկյանի որդին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ