![]()
Մայիսի 12-ին՝ ժամը 18։35-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» և «Միցուբիշի պաջեռո» մակնիշների ավտոմեքենաները. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ուղևոր տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել չորս տուժածի, որոնցից երեքը հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են երկու տուժածի մահը․ մեկ տուժած հոսպիտալացվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
![]()
![]()