Կոտայքում բախվել են երգիչ Վարդան Ուրումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ