«Սուգը հավերժ է, երբ չկա պայքար, մենք պայքարում ենք, չենք սգում».

«Խարույկ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «44 քայլ դեպի վեր» նախաձեռնությունը։ «Խարույկը» «Սպիտակ ջոկատ» ՀԿ-ի հետ համատեղ որոշել է ծառատունկ իրականացնել Հաղթանակ զբոսայգում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակիցներին։ Դեռ նոյեմբերից ՀԿ-ն 9 ծառ էր տնկել, այժմ դրանց թիվը հասցվեց 44-ի։

Ծառատունկին միացել են նաև 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածներից Հայկի ընտանիքի անդամները և պատերազմին մասնակցած զինծառայողներ։

«Սպիտակ ջոկատի» ներկայացուցիչ Անին նշեց, որ դեռ մինչև պատերազմն են ունեցել ծառատունկ անելու գաղափար, բայց պատերազմից հետո այդ գաղափարը կապվել է պատերազմի հետ։
Ծառերի հետագա խնամքի համար զբոսայգում կան բոլոր պայմանները, և ծառերի խնամքը ապահովված է լինելու։
Անին նշեց, որ համագործակցում են նաև քաղաքապետարանի, շրջակա միջավայրի նախարարության և այլ պետական մարմինների հետ։

Անհետ կորած Հայկի եղբոր կինը՝ Վիկտորյան, նշեց, որ Հայկի ընկերներն են առաջարկել միանալ նախաձեռնությանը, և իրենք որոշել են իրենց ներդրումն ունենալ այս նախաձեռնությունում։

Օրը ամփոփվեց ռազմապարերի ուսուցմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ