Արցախում՝ Կարկառ գետի ափամերձ տարածքում, անհետ կորել է ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովան

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

Արդեն 2 օր է՝ ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։ Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։

ԱՀ ոստիկանությունը խնդրում է Օլգա Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ