ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Դուշանբե

Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ