![]()
Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից ամբողջովին դուրս գալու մասին։ Այսօր կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսական մամուլին՝ տեղեկացնելով «բոլոր արդյունաբերական գործարքների դադարեցման մեկնարկի մասին»։
«Մենք կմիանանք միջազգային հանրությանը՝ դատապարտելու պատերազմը Ուկրաինայում: […] Siemens-ը դուրս է գալիս ռուսական շուկայից ուկրաինական պատերազմի պատճառով», — ասվում է հայտարարությունում։
Կոնցեռնը հիշեցնում է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո հայտարարեց Ռուսաստանում նոր նախագծերի և ներդրումների դադարեցման մասին։ Հետո Siemens-ը զբաղված էր իրավիճակը գնահատելով և Ռուսաստանում իր 3 հազար աշխատակիցներին չվնասելու ուղիներ էր փնտրում։ Siemens-ի ձեռնարկությունների ռուսաստանցի աշխատակիցները կազմում են դրանց աշխատակիցների ընդհանուր թվի մոտավորապես 1 տոկոսը։
Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy: Siemens Energy-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սարքավորումների հիմնական մատակարարներից է։
![]()