Երևանում կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը.

Երևանում կայացել է Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի համանախագահությամբ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է այն փաստը, որ մեր երկրների փորձագիտական խմբերի աշխատանքի արդյունքում մշակվել են մի շարք ոլորտներում մեր երկու երկրների փոխգործակցության հետագա ուղենիշները:

Արձանագրվել է առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել երկու երկրների փորձագիտական պատվիրակություններին կատարված նախապատրաստական արդյունավետ աշխատանքի համար և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները արդյունավետ կերպով կշարունակեն համագործակցությունը՝ ստորագրվելիք փաստաթղթում արձանագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ