Երթի մասնակիցները շրջափակել են քաղաքապետարանի շենքը

Ընդդիմադիրներ առաջնորդները մի քանի հարյուր համախոհներով շրջափակել են Երեւանի քաղաքապետարանի շենքը:

Քիչ առաջ նրանց և ոստիկանների միջև բախում եղավ, երբ ցուցարարները փորձում էին գրոհել շենքը: Ընդդիմադիրների աջակիցները շշեր և այլ առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ: Ի վերջո, ոստիկանությունը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը:

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտան, որ քաղաքապետարանի աշխատակիցները դուրս գան շենքից: Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ