![]()
Օրեր առաջ ըմբիշ, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարցազրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների վրա սեռական և ֆինանսական բնույթի կոմպրոմատներ ունի։ Սա ասում է մարդ, որը դավաճանել է իր քաղաքական թիմին և գնացել կանգնել է թիմին դավաճանած մյուս գործչի՝ Վանեցյան Արթուրի կողքին։
Եթե մի պահ պատկերացնենք, որ իշխանությունը պիտի ինչ-որ մեկի մասին սեռական կոմպրոմատներ հավաքեր, ապա ակնհայտ է, որ դա պիտի աներ ԱԱԾ-ի միջոցով, որի պետն էլ «Իմ քայլը» խմբակցության կազմավորման ժամանակ Արթուր Վանեցյանն էր։
Համադրելով այս պարզ տրամաբանական հաշվարկը փաստի հետ, որ Ջուլֆալակյանը հայտնում է սեռական կոմպրոմատների գոյության մասին, ինքն էլ կանգնած է մի մարդու կողքին, ով ի պաշտոնե պիտի լիներ այդ կոմպրոմատների հավաքագրողը՝ հարց է ծագում.
Վանեցյանը Ջուլֆալակյանի վրա սեռական կամ ֆինանսական կոմպրոմատնե՞ր ունի։ Դա շատ հեշտ կբացատրեր, թե ինչու է Ջուլֆալակյանը լքել հեղափոխական թիմը և հիմա կանգնել Վանեցյանի կողքին։
![]()