![]()
Հասմիկ Համբարձումյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մի խումբ հայախոսներ, ըստ տարածվող մի տեսանյութի, «դավաճան» վանկարկումներով ու հայհոյանքներով են Հոլանդիայում դիմավորել ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանին:
Կներեք, բայց իմ տրամաբանությամբ, դավաճանը դուք եք, որ ամեն մեկդ մի քստմնելի սուտ հորինած գաղթել եք հոլանդիաներ, ֆրանսիաներ, եվրոպաներ: Էնքան քստմնելի, որ ձեր բախտակիցների ստորացուցիչ դեպորտի մասին հոդվածներ պատրաստելիս մարմինս փշաքաղվում էր, ապշում էի՝ ո՞նց ա մարդու երևակայությունը բավականացրել էսքան բան հորինել. ով՝ հալածված սեռական փոքրամասնություն, ով՝ արցախում ապրած, վտարված ադրբեջանցի, ով՝ բռնաբարված հալածյալ:
Ձեզանից լավ դավաճան Հայաստանը չի ծնել, որ գնացել եք ձեր տաքուկ թաքստոցներից մի երկու հրահանգով հելել Մեր երկրի, մեր պետության ներկայացուցչին եք ստորացնում: Ամոթ, ինչ ասեմ, մեծագույն ամոթ: Հուսամ՝ ձեր խայտառակ դեպորտի մասին էլ հոդված կպատրաստեմ:
Ի դեպ, քաղաքացիական արժանապատվությունս վիրավորվել էր նաև էն ժամանակ, երբ Զարուհի Փոստանջյանը խայտառակ ձևով ԵԽԽՎ-ում ստորացրեց Սերժ Սարգսյանին: Անձինք կապ չունեն: Սա պետության հեղինակության հարցն է:
#քաղաքացիական_դիրքորոշում
#նիկոլականըդուես
Հ.Գ. տարբեր հարթակներին արգելում եմ այս գրառումը տանել:
![]()
![]()