«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Հանուն Հանրապետության կուսակցությունից».Գարիկ Ղազարյան

Գարիկ Ղազարյանը գրում է.

Ընկերներ, հարազատներ եւ սիրելի հայրենակիցներ

Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ դուրս եմ եկել Հանուն Հանրապետության կուսակցությունից, որի հիմնադիր եւ Ղեկավար Մարմնի, այնուհետ Քաղաքական Խորհրդի անդամն էի:
Որոշմանս կայացման պատճառները շատ են, բայց հիմնականը` որ պիտի կարողանայի այդ կազմակերպության շնորհիվ իրագործել կամ պատշաճ ծառայեցնեի պոտենցիալս Հանուն Հանրապետության, անկեղծ ասած մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով արդեն անհնար էր թվում, ինչի մասին չեմ ցանկանում հրապարակավ խոսել:

Այդուհանդերձ, այնտեղ հավաքված են հիանալի մարդիկ, որոնց հետ գուցե կարճ, բայց բովանդակալից ճանապարհ եմ անցել, հուսամ` նրանց կհաջողվի իրապես համախմբվել մեկ գաղափարի շուրջ, ճիշտ իրացնել իրենց պոտենցիալը, կրթվել, աճել, զարգանալով զարգացնել եւ օգտակար լինել մեր հանրապետությանը:
Իսկ ես վստահեցնում եմ բոլորիդ` որտեղ էլ, որ լինեմ, ինչ բնագավառում աշխատեմ եւ գործունեություն ծավալեմ, ինչ ձեռքբերումներ էլ ունենամ, այն պատասխանատու կերպով մաքսիմալ ծառայեցնելու եմ
Հանուն Հանրապետության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ