Ընդդիմության անկազմակերպ ավտոերթի պատճառով Շտապ օգնության մեքենան (միացրած ազդանշաններով) մնացել է խցանման մեջ

Այս պահին Երևանի փողոցներում ընդդիմությունը ավտոերթ է իրականացնում բարձր երաժշտութան ներքո։ Ի դեպ, ցուցարարների ավտոերթին մասնակցում են ընդամենը 42 մեքենա։

Ուշագրավ է, որ ի տարբերություն նախորդ անգամվա, այս անգամ ցուցարարների ավտոերթին չեն մասնակցում տաքսիները։ Մեր տեղեկություններով, տաքսու վարորդները հրաժարվել են իրենց մեքենաներով մասնակցել ընդդիմության կազմակերպած ավտոերթին։

Ի դեպ, ընդդիմության շարքերում եղած մեծահարուստները հրաժարվել են իրենց մեքենաներով մասնակցել ավտոերթին, պատճառաբանելով, որ հնարավոր է՝ իրենց թանկարժեք մեքենաները վնասվեն։

Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ցուցարարերը ստիպված են ավտոերթն իրականացնում ընդամենը 42 մեքենայով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ