![]()
Ռևանշիստների գողապետական չեկիստախառն «ընդիմությունը» ակնհայտորեն կորցնում է սառնասրտությունն ու խուճապային ներքին լարումով գրոհում է քաղաքացու ու պետականության հիմքերի քայքայման ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը
«Ցայտնոտի պատճառը շատ որոշակի է`ԱՄՆ իրավապահ մարմինները սկսել են սրանց դղյակազերծ անել,գուցե և բացեն ամերիկյան բանտախցերի դռները:Նեմեսիսի աստվածը կարծես պտտվում է պարագլուխների գլխավերևում ամենավատթար տարբերակով:
Ժողովուրդը կայուն ու աներեր կանգնած է իր ընտրության վրա,և ամրոց հանձնողներին ներելու կամ նրանց ժուլիկություններին ընդառաջ գնալու ոչ մի տրամադրություն ցույց չի տալիս:Եվ դա այն դեպքում,երբ գլխավոր պատվիրատուն ու սեփականատերը` Ոսկե Հորդան , գահավեժ արագությամբ անկում է գնում.մայիսի իննին բոլորի աչքի առաջ թրջված աղվեսի տեսք ուներ Գլխավոր Պախանը:
Այսպիսի անհույս ու ողորմելի վիճակ գանձագողերի ու լութոկրատների համար,Հայրենակից»,- գրել է Շիրինյանը:
![]()